-
26.09.2019|
12:53
Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, ով արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ: «Չինար ես» երգի հիման վրա ստեղծված հոլովակը սեպտեմբերի 26-ից հասանելի է բոլոր սոցիալական ցանցերում: Սա երգչի արդեն երրորդ հոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջին հոլովակը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»:
-
25.09.2019|
22:53
Երևանում հոկտեմբերի 6-9-ը սպասվող ՏՏ մեծ իրադարձության՝ WCIT 2019 միջազգային համաժողովի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին կայանալիք համերգով։
-
25.09.2019|
17:05
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երևանյան բեմում հանդես եկավ աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկը` ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լուգանսկին։
-
25.09.2019|
16:55
Ինչու՞ Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում զգեստով տղաների պար ցուցադրվեց: Ինչու՞ նախորդ իշխանությունների ժամանակ այդ նույն բեմադրությունը աղմուկ չէր առաջացրել:
-
25.09.2019|
16:54
2019 թ. սեպտեմբերի 25-ին ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հանդիսավորությամբ կայացավ «Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» խորհրդի տարեկան նիստը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների բուհերի ռեկտորներ և ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ:
-
25.09.2019|
11:07
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինաթատրոնի կարմիր դահլիճում կկայանա Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։
-
24.09.2019|
22:42
Lockheed Martin ընկերությունը մինչև 2030-ը Orion տեսակի մինչև 12 տիեզերանավ կկառուցի: Պատվիրատուն ՆԱՍԱ-ն է, տիեզերանավերը պետք է Լուսին թռչեն: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:
-
24.09.2019|
22:41
Լոնդոնի Ֆրենսիս Քրիքի անվան կենսաբժշկական ինստիտուտի հետազոտող-գիտնականները բավական հետաքրքիր ու միևնույն ժամանակ տարօրինակ բացահայտում են արել: Ըստ նրանց՝ միլիոնավոր տարիներ առաջվա՝ մարդկանց վարակած վիրուսները կարող են չեզոքացնել օրգանիզմում նոր-նոր ձևավորվող քաղցկեղածին բջիջները:
-
24.09.2019|
15:56
Աշխարհում մեծ ճանաչում ունեցող սոպրանո, բեզմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Կասյանը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
-
24.09.2019|
15:55
Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը: